News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Չնայած տեղացող ձյանը, Մոսկվայում անցորդներին երկու ժամում մի քանի հազար հակաբեղմնավորիչներ են բաժանել, որոնց վրա պատկերված են եղել ընդդիմադիր առաջնորդները:

Կազմակերպիչների խոսքով, ակցիայի նախաձեռնողները ցանկացել են սատարել ռուսաստանցիներին, որոնք լրջորեն անհանգստացած են դեկտեմբերի կեսերին սկսված ռուբլու փոխարժեքի անկման պատճառով եւ մինչեւ հիմա շարունակում են վատ լուրեր սպասել արժութային բորսայից: Նրանք վստահ են, որ բնակչության շրջանում խուճապ են սերմանում նաեւ ընդդիմադիր ակտիվիստները՝ սոցիալական ցանցերում վախեցնելով օգտատերերին:

Ըստ Lifenews-ի, այցելուների մի մասը պահպանակները մեխանիկորեն վերցնում, մյուսները՝ որպես զվարճալի հիշատակ, իսկ ոմանք ընտրում են այն պահպանակը, որի վրա իրենց «սիրելի» ընդդիմադիրն է պատկերված:

Մինչ այդ, դեկտեմբերի 25-ին բորսայի բացման ժամանակ դոլարի փոխարժեքը նվազել է 53 ռուբլուց: Եվրոն նույնպես շարունակում է ընկնել. 1 եվրոն այժմ արժե 64.20 ռուբլի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ