News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Սթրեսի ժամանակ պարգեւն ավելի ցանկալի է դառնում, բայց այն ավելի մեծ բավարարվածություն չի բերում: Սա պարզել են Ժնեւի համալսարանի հետազոտողները: Սթրեսային վիճակում շատերը ցանկանում են դրական զգացողություններ ունենալ իրենք իրենց խրախուսելու միջոցով, օրինակ՝ աղանդերի: Հաճախ նրանք այդ աղանդերը ստանալու համար պատրաստ են ավելի շատ ջանք գործադրել, քան սովորական պայմաններում:

Ըստ Psych Central-ի, նոր հետազոտությանը շոկոլադ սիրող 36 ուսանող է մասնակցել: Կամավորներին երկու խմբի են բաժանել: Գիտնականները սթրեսային իրավիճակ են ստեղծել՝ մի խմբի մասնակիցների ձեռքերը դնելով սառցե ջրի մեջ: Իսկ մյուս խմբի անդամները ձեռքերը տաք ջրի մեջ են դրել:

Գիտափորձից 10 րոպե առաջ եւ 30 րոպե հետո ուսանողների թքի փորանմուշ են վերցրել՝ կորտիզոլի (սթրեսի հորմոն) մակարդակը չափելու համար: MedDaily-ի փոխանցմամբ, հետազոտողները փորձի մասնակիցներին որոշակի խորհրդանիշ են ցուցադրել եւ խնդրել սեղմել բռնակը՝ շոկոլադի հոտ զգալու համար: Այնուհետեւ չափել են բռնակը սեղմելիս մասնակիցների գործադրած ջանքը եւ հարցրել, թե որքան հաճելի է նրանց թվացել հոտը:

Պարզվել է, որ շոկոլադի սիրահարները, որոնք սթրես են ապրել, երեք անգամ ավելի շատ ջանք են գործադրել բռնակը սեղմելիս, քան նրանք, ովքեր սթրեսային իրավիճակ չեն ապրել: Շոկոլադի բույրը երկու խմբի կամավորներին էլ միանման հաճելի է թվացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ