News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ երեկ ուշ երեկոյան Ազգային անվտանգության ծառայության մի խումբ աշխատակիցներ մուտք են գործել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան եւ բերման ենթարկել դատավոր Խաչատուր Խաչատրյանին: Մինչ այդ, սակայն, նրանք խուզարկություն են իրականացրել դատավորի աշխատասենյակում: 

Ըստ չճշտված տեղեկությունների, ԱԱԾ-ի գործողությունները կապված են տնտեսական մի գործի հետ, որտեղ շոշափվում է պատուհանների արտադրությամբ զբաղվող «Զոսեկար» ՍՊԸ-ի անունը, որը նույն դատարանի որոշմամբ սնանկ է ճանաչվել։ «Զոսեկարը» Լոռու մարզի ընղհանուր իրավասության դատարանի 02.10.2014թ. վճռով սնանկ է ճանաչվել: Լոռու մարզի մեր աղբյուրները հայտնում են. որ խոսքը հազարավոր դոլարների ինչ-որ մախինացիաների մասին է: Այս տեղեկությունները խիստ նախնական են: Մեզ հաջողվեց, սակայն, ճշտել, որ ուղիղ կեսգիշերի դրությամբ դատավոր Խաչատրյանը տեղափոխվել էր Երեւան եւ գտնվում էր Երեւանի Նալբանդյան փողոցի վրա գտնվող ԱԱԾ կենտրոնական շենքում։ Տեղեկություններ կան, որ Խաչատրյանի հարազատները փորձել են փաստաբան ապահովել նրա համար, բայց ԱԱԾ-ում փաստաբանին թույլ չեն տվել մուտք գործել շենք»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ