News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Թվում էր, թե այս տարի արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիների վերադարձով ուղեւորահոսքը մի փոքր կավելանա, արդյունքում՝ կկրճատվի Հայաստանից մեկնած ու չվերադարձածների թվի տարբերությունը: Բայց պարզվում է, Հայաստանում արտագաղթը նոր տեմպ է ստանում: Հունվար-նոյեմբեր ամիսներին միայն օդային ճանապարհով ՀՀ-ից հեռացած ու չվերադարձած քաղաքացիների թիվը կազմել է 21 հազար 862 հոգի: Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանով մեկնել է 957 հազար 826 հոգի, վերադարձել 938 հազար 981-ը: Իսկ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանով հեռացել է 18 հազար 882, վերադարձել 15 հազար 865: Սա, իդեպ, մոտ երեք անգամ գերազանցում է 2013 թ. նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշը. նախորդ տարի միայն օդային ճանապարհով հեռացել էր 7 հազար 871 հոգի»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ