News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Մալայզիայում  ջրհեղեղների պատճառով հինգ նահանգներից տարհանվել է 100 հազար մարդ, հայտնում է Bernama գործակալությունը:

Առավել ծանր դրություն է Կելատան եւ Պահանգ նահանգներում, որտեղ իրավիճակը կտրուկ վատթարացել է վերջին օրերին. այնտեղ հարկադիր վերաբնակեցվածների թիվը գերազանցել է 35 հազարը, փոխանցում է Lenta-ն:

Երկրի վարչապետ Նաջիբ Թուն Ռազաքը հրամայել է ավելացնել տուժածներին ցուցաբերվող  օգնությունը եւ  իրավիճակը վերահսկողության տակ պահել ՝ մարդկային զոհերից խուսափելու համար: Վարչապետը նաեւ խոստովանել է, որ փրկարարները ոչ միշտ են հասցնում ժամանակին տարհանել բնակիչներին, քանի որ որոշ բնակավայրեր մեկուսացել են՝ գետերում ջրի թույլատրելի մակարդակի բարձրացման եւ ուղղաթիռների համար անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով: 

Նախօրեին Մալայզիայի ֆինանսների նախարարությունը հավանություն էր տվել ամենատուժած հինգ նահանգներին շուրջ 14 մլն դոլարի օգնություն հատկացնելու նախագծին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Տավուշում նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել. Արամ Վարդևանյան
Ոստիկանության որոշ պաշտոնյաներ հայտնեցին, որ դրա վերաբերյալ հաղորդում չեն ստացել...
Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ…
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 113 դեպք. գրանցվել է 11 ավտովթար. վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի...
Դա որևէ առնչություն չունի Միհրան Մախսուդյանի հրապարակային գործունեության հետ. ՔԿ-ն՝ նրան հարցաքննության կանչելու մասին
Մենք սովորաբար չենք հրապարակում տեղեկություններ՝ քրեական վարույթներով անձանց հետ իրականացվող քննչական...
Մալայզիայի ռազմածովային ուժերի երկու ուղղաթիռ օդում բախվել են շքերթի փորձի ժամանակ
Ուղղաթիռներում եղել է 10 մարդ, բոլորը զոհվել են․․․
Ամենաշատ