Չինաստանի կրոնի հարցերով վարչության պետ Վան Ցզոանը նախազգուշացրել է երկրում քրիստոնեության տարածման վտանգի մասին:
Ըստ պաշտոնյաների՝ չինացի ժողովուրդը պետք է «վճռականորեն դիմադրի մյուս երկրների՝ Չինաստանին քրիստոնեությունը պարտադրելու ջանքերին»:
Վան Ցզոանի հայտարարությունը հնչել է Չինաստանի որոշ նահանգներում Սուրբ Ծնունդը նշելու դեմ իրականացվող միջոցառումներին զուգահեռ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Չինաստանի որոշ համալսարանների ղեկավարությունը փորձել է իր ուսանողներին արգելել քրիստոնեական տոնի առթիվ միջոցառումներ անցկացնելը:
Զուգահեռաբար Չինաստանում փորձեր են ձեռնարկվում վերածնելու ազգային հնագույն հավատալիքները եւ ավանդույթները: