News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վայքի քաղաքապետի ընտրություններում  թեկնածուների առաջադրման դեկտեմբերի 26-ի դրությամբ առայժմ առաջադրված է մեկ թեկնածու: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ նոր առաջադրումներ չկան: Միակ առաջադրված թեկնածուն ՀՀԿ-ի կողմից առաջադրված Արագած Հակոբի Սաղաթելյանն է՝ «Վայք» Ջրօգտագործողների ընկերության գործադիր տնօրենը: 

Նշենք, որ Վայքի քաղաքապետի ընտրություններում թեկնածուների փաստաթղթերի ընդունումը լինելու է դեկտեմբերի 24-28: Թեկնածուների գրանցումը կլինի դեկտեմբերի 28-30-ը, նախընտրական քարոզչությունը՝ հունվարի 6-16, իսկ արտահերթ ընտրությունները կկայանան հունվարի 18-ին:

Հիշեցնենք, որ Վայքի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում էր Հարություն Սարգսյանը: Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի Լեհաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակվելուց հետո Հարություն Սարգսյանը նշանակվեց Վայոց Ձորի մարզպետ:  

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Հաստատվել է հոկտեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման միջոցառումների ժամանակացույցը
Համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում թեկնածուների գրանցումը կատարվում է՝ 2023 թվականի սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը՝ մինչեւ ժամը 18:00-ն...
Ամենաշատ