News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բելառուսի իշխանությունները ՌԴ գյուղնախարարություն փաստաթուղթ են ուղարկել կաթի եւ կաթնամթերքի մատակարարման մասին, որոնցում բոլոր գները ամերիկյան արժույթով են նշված, գրում է «Իզվեստիան»:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը փաստաթղթում  նշված է 43 ռուբլի: Մատակարարումների ենթադրյալ ծավալը կկազմի 956 հազար տոննա:

Նշվում է նաեւ, որ դեկտեմբերի 3-ից Բելառուսի գյուղատնտեսության նախարարությունը կաթի համար արտահանման նվազագույն գներ է սահմանել դոլարով: Ընդ որում՝ հաշիվները դոլարով են  ներկայացվում,  սակայն մատակարարումների դիմաց վճարում են նախկինի պես ռուբլով:  

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է Ռուսաստանի հետ դոլարով կամ եվրոյով հաշիվներ վարելու մտադրության մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ