News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Երևանի Կենտրոն համայնքի աղբահանությունը միջազգային օպերատորին՝ «Սանիտեկ» ընկերությանը փոխանցելուց հետո լուծարման գործընթացում գտնվող «Կենտրոն մաքրություն» փակ բաժնետիրական ընկերության մի քանի տասնյակ աշխատակիցներ, որոնք այսօր՝ դեկտեմբերի 26-ին,  վաղ առավոտից բողոքի ակցիա էին անցկացնում նախագահական նստավայրի մոտ,  հեռացան՝ հանդիպելու Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի հետ: Նրանք պահանջում էին իրենց աշխատավարձերի վերջնահաշվարկի եւ արձակուրդայինի վճարում:

Թեեւ օրեր առաջ քաղաքապետարանից խոստացել էին աղբատար մեքենաների վաճառքից ստացված գումարով վճարել վերջնահաշվարկը, բողոքի ակցիայի ժամանակ այսօր  նախագահական նստավայրի մոտ եկած՝ քաղաքապետարանի աշխատակազմի Կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանը աշխատանքից հեռացված վարորդներին եւ բանվորներին ասաց, որ նրանց վերջնահաշվարկի եւ արձակուրդայինի վճարումը կապված չէ կազմակերպությանը պատկանող աղբատարների վաճառքի հետ:

«Կազմակերպությունը գնում է լուծարման, մենք հիմա չենք կարող վճարել ձեր աշխատավարձերը, դա կլինի փետրվար ամսին»,-ասաց նա, ինչը առաջացրեց բողոքի ակցիա անցկացնողների վրդովմունքը:

Բողոքող աշխատակիցները գնացին հանդիպման, սակայն դրական արդյունք չլինելու դեպքում պատրաստվում են կրկին վերադառնալ նախագահական նստավայրի մոտ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ