Դեկտեմբերի 25-ին, ժամը 17.30-ին, ՀՀ ԱԻՆ «911» ծառայությունից ոստիկանության Իջեւանի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Մամուկա Դ.-ն եւ հայտնել, որ Իջեւանից Ոսկեպար ընկած տարածքում` անտառում, անասուններին արածեցնելիս նկատել է արկ:
Ոստիկանության եւ ՀՀ ԱԻՆ «911» Տավուշի մարզային հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության ծառայողները Կիրանց գյուղի վերջնամասում` անտառում, հայտնաբերել են արկ:
Կատարվում է հետաքննություն: