News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ազատություն ռադիոկայան/Ազատ Եվրոպա» ռադիո կորպորացիայի ղեկավար Նենադ Պեժիչը դատապրտել է «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի գրասենյակում խուզարկություն անցկացնելու, ապա գրասենյակը կնքելու փաստը, այն անվանելով «Ադրբեջանի իշխանությունների վրեժ», հաղորդում է Contact-ը:

«Հարձակումը «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի գրասենյակի վրա, Ադրբեջանի միջազգային պարտավորությունենրի կոպիտ ոտնահարում է: Այդ քայլն իրականացվել է երկրի ղեկավարության հրամանով եւ ավազակային հարձակման բաղկացուցիչ մաս է, որով ստիպում են «Ազատություն» ռադիոլակայանին լռել, փորձում են վրեժ լուծել անկախ լրագրության համար:

Ադրբեջանական ռեժիմը բազմիցս փորձել է ստիպել մեզ լռել, սակայն «Ազատություն» ռադիոկայանը, որը ստեղծված է ադրբեջանցի ժողովրդի տեղեկատվություն ստանալու իրավունքն ապահովելու համար, երբեք չի դադարեցրել իր գործունեությունը եւ այսեւհետ եւս կշարունակի աշխատել, որպեսզի ապահովի ադրբեջանցի ժողովրդի հասանելիությունը ազատ տեղեկատվությանը»,-ասել է Պեժիչը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ադրբեջանի գլխավոր դատախազության աշխատակիցներն խուզարկել են «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի գրասենյակը, որից հյետո ոստիկանները կնքել են այն: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռադիոկայանի գրասենյակից առգրավվել են փաստաթղթեր եւ սարքավորումներ՝ սերվերային համակարգիչը, նոութբուքներ, ֆոտոխցիկներ, տեսախցիկներ, հիշողության չիպեր:

Բացի այդ, կոտրվել է չհրկիզվող պահարանը եւ վերցվել են փաստաթղթեր, կնքիներ ու բլանկներ: Այսպիսով, ռադիոկայանի գործունեությունը նախկին ռեժիմով անհնար է իրականացնել, սակայն գրասենյակի ղեկավարությունը մտադիր չէ դադարեցնել հեռարձակումը եւ կգործի Պրահայի գրասենյակի շտաբ-բնակարանից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ