Արխիվ
Partner News
Հարցում
Հավանական համարո՞ւմ եք Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացումը:
Այո
Ոչ
Դժվարանում եմ պատասխանել

Կլաուդիա Կարդինալեն ժամանեց Երեւան

Հուլիս 11, 2010 | 01:55

Աշխարհահռչակ դերասանուհի Կլաուդիա Կարդինալեն արդեն Երեւանումէ : Այսօր ժամը 21:36 նրա ինքնաթիռը վայրէջք կատարեց «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում:

 Claudia Cardinale at Zvartnots airport - NEWS.am«Ես երջանիկ եմ այսօր Հայաստանում գտնվելու համար, որովհետեւ ամենից առաջ Անրի Վերնոյի «Մայրիկ»  ֆիլմն ինձ կապեց Հայաստանին: Ես այդ ժամանակ բախտ ունեցա «Մայրիկի» դերը կատարելու եւ այդպիսով ճանաչելու հայոց պատմությյունը:  Եւ Վերնոն ուզեց, որ ես իր պատմությունը խաղամ, իր մոր պատմությունը»-օդանավակայանում լրագրողներին ասաց Կարդինալեն:

 Atom Egoyan and Arsinee Khanjian at Zvatrnots airport - NEWS.amՆշենք, որ Կարդինալեի հետ մեկ ինքնաթիռով Հայաստան է ժամանել նաեւ կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանը եւ նրա կինը` դերասանուհի Արսինե Խանջյանը, ինչպես նաեւ ֆրանսիացի ռեժիսոր Քլեր Դենին:

Վաղը Երեւանում մեկնարկում է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, որի շրջանակներում էլ Հայաստանում են գտնվում աշխարհահռչակ մի շարք դերասաններ եւ ռեժիսորներ:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Այս թեմայով

...ևս 197 լուր "Մարդիկ" թեմայով
Լրահոս