News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 12
Տեսնել լրահոսը

Վրաերթի ենթարկվելուց 12 օր անց՝ հունվարի 7-ին,  Երեւանի հիվանդանոցներից մեկում մահացած թուրք լրագրող եւ թարգմանիչ Գայե Ջոշարի մարմինը դեռ Հայաստանում է: Լրագրողի մարմինը Թուրքիա տեղափոխումը կազմակերպելու նպատակով Հայաստան է եկել նրա քույրը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Գագիկ Մանուկյանը: Նրա խոսքով՝ Գայե Ջոշարը 12 օր միացված է եղել արհեստական շնչառության ապարատին եւ գիտակցության չգալով՝ մահացել է: Նրա մոտ առկա են եղել բազմաթիվ վնասվածքներ՝ աջ ազդրի, կողերի, կոնքի ոսկորների, քացախափոսի հատվածում, դրանից բացի՝ կնոջ մոտ առկա էր ինսուլտ, շոկային վիճակ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնեցին, որ դեպքը տեղի է ունեցել 2014թ. դեկտեմբերի 26-ին. «Օպել» մակնիշի տաքսի ավտոմեքենան Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 42/Ա շենքի դիմաց վրաերթի է ենթարկել Ավստրալիայի քաղաքացի, 1972թ. ծնված Գայե Ջոշարին:

Մեր տեղեկություններով՝ ոստիկանությունը հայտնաբերել է վրաերթի ենթարկողին՝ «Օնլայն» տաքսի ծառայության վարորդ, 35-ամյա Արամ Գ.:

Նշենք, որ թուրք լրագրողը հայ-թուրքական ծրագրերից մեկի շրջանակում 2014թ. նոյեմբերից աշխատում էր Երեւանում եւ ժամանակավորապես բնակվում Թումանյան փոողոցում:

Քննչական կոմիտեից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ դեպքը առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասի և 244 հոդվածի հատկանիշներով, հարցաքննվել են մի շարք անձինք, միջոցներ են ձեռնարկվում ապահովելու գործի բազմակողմանի, օբյեկտիվ հետազոտումը:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ