News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած ողբերգության պատճառներն անհայտ են, քանի դեռ կասկածյալը չի հայտնաբերվել: Այս մասին  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, ով գլխավորում է ոստիկանապետի հրամանով ստեղծված օպերատիվ խումբը:

Նա նշեց, որ աշխատում են բոլոր ուղղություններով, տեղում են ոստիկանության բոլոր ծառայությունները, նրանց հետ համագործակցում են ռուս սահմանապահները:«Ունենք արձանագրված փաստ, ականատեսներ չկան, աշխատում ենք, քանի դեռ կասկածյալը չի հայտնաբերվել, չենք կարող ասել՝ ինչն էր պատճառը»,-ասաց Հունան Պողոսյանը:

Նա նշեց, որ կասկածյալը՝ ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, դեպքի վայրում փոխել է հագուստը, թողել զինվորական հագուստը, սապոգները, ինչպես նաեւ զենք, իսկ թե ինչ է հագել եւ հեռացել, հայտնի չէ: Հարցին, թե ինչ են պատմում նրա ծառայակից ընկերները՝ ինչպիսի մարդ էր նա, արդյոք հնարավոր է ալկոհոլի կամ թմրանյութի ազդեցությամբ եղած լինի, Հունան Պողոսյանն ասաց, որ նախնական տեղեկություններով եւ ծառայակիցների նկարագրությամբ՝ Պերմյակովը նման հակումներ չի ունեցել: «Ինքը սովորական ծառայության է գնացել, կառաուլի է եղել՝ պոստի, տեսել են, որ չկա, սկսել են որոնել»,-ասաց ոստիկանապետի առաջին տեղակալը:

Ենթադրվում է, որ նա թաքնված է Գյումրիում, քաղաքում ուժեղացված հսկողություն է, ամենուր որոնում են ռուս զինվորականին:

Ավելի վաղ NEWS.am-ը գրել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում ընտանիքի 6 անդամներին գտել են սպանված: Նրանց վրա հրազենային վնասվածքներ են եղել: Սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ մանկահասակ երեխա: Սպանության հիմնական կասկածյալը ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովն է: Ոստիկանությունը որոնում է նրան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ