News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Գյումրիում ընտանիքի վեց անդամների սպանության մեջ կասկածվողը՝  ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը, շարունակում է գտնվել ռուսական ռազմաբազայում, որտեղ գտնվում են նաեւ հայ իրավապահները: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վահագն Հարությունյանն ասաց, որ Պերմյակովը ըստ էության ընդունել է, որ ինքն է սպանել ընտանիքի անդամներին, նա գործել է միայնակ: Նրա տուն մտնելուց հետո ընտանիքի անդամները չեն հասցրել դիմադրել, ամեն ինչ եղել է շատ արագ, իսկ արձակված բազմաթիվ կրակոցների ձայները հարեւանները շփոթել են հրավառության, պայթուցիկի ձայների հետ:

Ինչ վերաբերում է 6 ամսական բալիկին դանակով հարվածներ հասցնելուն, Պերմյակովն ասել է, թե այդ ժամանակ զենքը չի կրակել, այսպես ասած՝ փուստ է անցել,  դրա համար վախեցել է եւ դանակով է հարվածներ հասցրել նրան: Արդյոք Պերմյակովը որեւէ առողջական խնդիր ունի, թե ոչ, Վահագն Հարությունյանն ասաց, որ ամեն ինչ կպարզի փորձաքննությունը: Նրան առաջիկայում կտրամադրվի պաշտպան, 48 ժամվա ընթացքում կորոշվի խափանման միջոցի հարցը:

Ավելի վաղ NEWS.am-ը գրել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում ընտանիքի 6 անդամներին գտել են սպանված: Նրանց վրա հրազենային վնասվածքներ են եղել: Սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ մանկահասակ երեխա: Սպանության հիմնական կասկածյալը ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովն է: Նրան հայտնաբերել են հայ-թուրքական սահմանի մոտ` Բայանդուր գյուղի հատվածում: Այժմ քննարկվում է հարուցված երկու քրեական գործերը միացնելու եւ ՀՀ-ում կամ ՌԴ-ում քննելու հարցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ