Չինական BYD ընկերությունը կթողարկի Tang – Ultimate Edition հիբրիդային քրոսովերի էքստրեմալ մոդիֆիկացիան: Նորույթը կդառնա ամենաարագ ամենագնացներից մեկը՝ կոմբինացված ուժային սարքավորումներով:
Քրոսովերի լրտեսական լուսանկարները հրապարակել է CarNewsChina պարբերականը:
BYD Tang-ի ուժային սարքավորման կազմում են երկուլիտրանոց «տուրբոքառյակ»՝ 205 ձիաուժ հզորությամբ եւ 149 էլեկտրաշարժիչ: Հզորության հանրագումարը կազմում է 354 ձիաուժ:
Ստանդարտ քրոսովերը 100 կմ/ժամ արագությունը զարգացնում է 4,9 վայրկյանում:
Սովորական BYD Tang-ի արժեքը, որի վաճառքը չինական շուկայում մեկնարկելու է հունվարի վերջին, կազմում է մոտ 250 հազար յուան (մոտ 40,2 հազար դոլար): Էքստրեմալ մոդիֆիկացիայի գինը չի հաղորդվում: