News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀՇ վարչության նախկին նախագահ Արարատ Զուրաբյանի եւ վարչության նախկին փոխնախագահ  Խաչատուր Քոքոբելյանի հրաժարականների վերաբերյալ նոր մանրամասներ են հայտնի դարձել «Հրապարակ» օրաթերթին: Ըստ այդմ, ՀՀՇ-ի  անունից Զուրաբյանն ու Քոքոբելյանը սեպարատ բանակցություններ են վարել վարչակազմի հետ՝ արտահերթ ընտրություններում ՀՀՇ-ին տեղեր տալու եւ քաղբանտարկյալներին ազատ արձակելու ուղղությամբ: Ընդ որում՝ հանդիպումներին, ըստ լուրերի, ինչ-որ կերպ աջակցել է նաեւ ամերիկյան դեսպանատունը, քանի որ դեռեւս մեկ տարի առաջ Սերժ Սարգսյանը ԱՄՆ-ում հայտարարել էր, թե պատրաստ է գնալ զիջումների, եթե իրեն չխանգարի Հայ Ազգային Կոնգրեսը: Այս գործընթացը, թերթի աղբյուրների հաղորդմամբ, նոր չէ, մեկ տարի առաջ է սկսվել, սակայն կողմերը պայմանավորվել են, որ դա մնալու է ներսում:

Սակայն որոշ ժամանակ անց Քոքոբելյանը նման խոսակցություններ սկսել է վարել նաեւ Կոնգրեսի անդամ մյուս կուսակցությունների հետ, ինչը զայրացրել է Տեր-Պետրոսյանին: ՀԱԿ-ում համարում են, որ Քոքոբելյանին միացել են նաեւ վարչության անդամներ Մասիս Այվազյանը, Հովհաննես Ղազարյանը, Արարատ Զուրաբյանի նախկին տեղակալ Դավիթ Առաքելյանը: Ինչ վերաբերում է Արարատ Զուրաբյանին, ապա վերջինս, ըստ «Հրապարակի» աղբյուրների, չի մասնակցել բանակցություններին եւ քարոզչությանը, սակայն չի ցանկացել, որ կուսակցությունը պառակտվի: 

Հիշեցնենք, որ «Հրապարակ»-ը  ժամանակ առաջ տեղեկացրել էր, որ ՀՀՇ առաջնորդներից մեկը՝ հետախուզման մեջ գտնվող Վանո Սիրադեղյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկով մոտ երկու շաբաթ առաջ նամակ է գրել Արարատ Զուրաբյանին՝ հորդորելով կուսակցությունը չպառակտել, այլապես իր՝ Սիրադեղյանի հետ խնդիրներ կունենա: Նշենք նաեւ, որ մի քանի օրից՝ հուլիսի 17-ին, տեղի է ունենալու ՀՀՇ համագումարը, որի ընթացքում կընտրվի վարչության նոր կազմ եւ նոր նախագահ: Արարատ Զուրաբյանը չի բացառում, որ իր թեկնածությունն առաջադրի  ՀՀՇ վարչության նախագահի պաշտոնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ