News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Դժվար է հավատալ  հայերին ուղղված Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի կոչին. մենք տեսնում ենք, որ Անկարան չի հրաժարվել Հայաստանի նկատմամբ նախապայմանների քաղաքականությունից: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտարարել է Գիտությունների ազգային ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտի տնօրեն թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

Նա թերահավատորեն է վերաբերում Դավութօղլուի անկեղծությանը եւ դժվարանում է դրական գնահատել վերջինսի քայլը: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նկատմամբ Թուրքիայի քաղաքականությունը անփոփոխ է մնացել: «Մյուս կողմից. Թուրքական կողմը փորձում է նոր հնարքներ կիրառել Հայոց ցեղասպանության ճանաչմանը խոչընդոտելու համար», - ընդգծել է Ռուբեն Սաֆրաստյանը:

Հիշեցնենք, որ  Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Հրանտ Դինքի սպանության 8-րդ տարելիցի հետ կապված հայտարարություն է տարածել՝ կոչ անելով հայերին նոր սկզբի հիմքեր դնել։ Նա մասնավորապես հայտարարել է. «Երկու տեղաբնիկ ժողովուրդներ կարող են հասնել միմյանց հասկանալու եւ միասին ապագային նայելու հասունությանը։ Մի աշխարհագրական վայրում ապրող եւ երկար ժամանակ պատմությունը կիսող հայերը եւ թուրքերը բոլոր հարցերը միայն իրար մեջ կարող են խոսել, լուծման ճանապարհներն էլ միասին կարող են փնտրել։ Այս պատճառով անհրաժեշտ է, որ փոխադարձ վստահության եւ համագործակցության հասկացություն զարգացնենք, 800 տարվա համատեղ պատմության լույսի տակ միմյանց նորից ճանաչենք եւ մարդկային հարաբերությունների մեջ լինենք։ Դրա համար մեր հայ բարեկամներին հրավիրում ենք ավելի շատ այցելել Թուրքիա՝ փոխադարձ կարծրատիպերը վերացնելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ