News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանը մշակութի ոլորտում կհամագործակցի Կոտ դ՛Իվուարի հետ: Համապատասխան համաձայնագրի նախագիծը, որը ներկայացրել է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, հավանություն է ստացել կառավարության հունվարի 22-ի նիստում:

Կոտ դ՛Իվուարի հետ լուրջ համագործակցություն է սպասվում՝ արվեստի միանգամից մի քանի ոլորտներում: Դրա համար կստեղծվի հատուկ հանձնաժողով՝ կազմված երկու երկրների պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչներից:

Այսկերպ Հայաստանը կամրապնդի նաեւ ընդհանուր փոխհարաբերություններն այդ երկրի հետ, քանի որ նախկինում վերջինիս հետ դիվանագիտական շփումներ գրեթե չեն եղել, հավելել է մշակույթի նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ