News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Վերջին օրերին անընդհատ խոսվում է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի «Բորուսիայից»  «Յուվենթուս» տեղափոխվելու հնարավոր տրանսֆերի մասին: NEWS.am-ի  թղթակից Վերա Մարտիրոսյանը զրուցել է Գերմանիայի ամենահայտնի մարզական լրագրողներից մեկի` Ուլի Հեսեի հետ, ով համագործակցում է գերմանական առաջատար մարզական կայքերի հետ, ինչպես նաեւ Չեմպիոնների լիգայի պաշտոնական ամսագրի գլխավոր խմբագիրն է: Նա «Բորուսիայի» մասին ամենից շատ գրող լրագրողներից է, նաեւ «11 Freunde» ֆուտբոլային ամսագրի համար հասցրել է  մեծ հարցրազույց ունենալ Մխիթարյանի հետ:


«Ես վստահ եմ, որ Մխիթարյանը չի տեղափոխվի: Դա պարզապես ձմեռային տրանսֆերային հերթական լուրերն են: Դուք էլ գիտեք, թե այդ լուրերից  որքան մասն են  իրականանում: «Բորուսիան» ոչ մի դեպքում բաց չի թողնի Մխիթարյանին: Երկորրդ մրցաշրջանում թիմն իսկապես նրա կարիքն ունի: Հաճելի չէ անգամ խոսել, բայց, այո, Մխիթարյանը նախորդ մրցաշրջանում այնքան էլ հաջող հանդես չեկավ՝ աչքի չընկավ գոլերով: Բայց դա վերաբերվում է նաև թիմի մյուս ֆուտբոլիստներին: Ռոյսը անընդհատ վնասվածքներ է ստանում, և թիմը ոչինիչ չի կարող անել առանց Մխիթարյանի:
Այսպիսով միայն երկու դեպքում Մխիթարյանը կլքի թիմը` եթե նա իսկապես ցանկանա դա, կամ եթե  «Յուվենթուսը» ահռելի գումար վճարի նրա համար: Ես բացառում եմ առաջին տարբերակը, քանի որ Մխիթարյանը ցանկանում է դրսևորել իրեն «Բորուսիայում»: Նա սիրում է Կլոպին և իր թիմը: Երկորդ տարբերակը գոյություն չունի, քանի որ «Դորտմունդին» պետք են միավորներ, այլ ոչ թե գումար, իսկ «Յուվենթուսն» իրեն թույլ չի կարող տալ այդպիսի ձեռքբերում:
«Բորուսիան» անգամ վարձավճարով նրան չի տա, քանի որ Օբամեյանգն ու Կագավան միացել են իրենց ազգային հավաքականներին և կվերադառնան միայն մրցաշրջանի երկորդ կեսին: Ռոյսն, ինչպես ասացի, անընդհատ վնասվածքներ է ստանում: Դորտմունդը կարիք ունի հարձակողական կիսապաշտպանի: Գործարքը գուցե կայանար, եթե թիմը կարողանար խաղալ առանց նրա, բայց դա այդպես չէ:
«Բորուսիան» մրցաշրջանի սկզբին վարձավճարով հանձնեց Հոֆմանին, որովհետեւ  կարծքում էին, որ նույն դիրքում խաղացող շատ կիսապաշտպաններ ունեն: Հետո գիտակցեցին, որ սխալ են թույլ տվել: Հնարավոր է Կեվին Կամփլը՝ թիմի նորեկը իրեն շուտով շատ լավ դրսևորի: Մենք չգիտենք ինչ կլինի` մինչ տրանսֆերային պատուհանի ավարտը: Մխիթարյանին վարձավճարով տալը շատ մեծ ռիսկ կլինի» - ասաց Հեսեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ