News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Գերմանական մամուլը երեկ եւ այսօր ակտիվորեն քննարկում է Ադրբեջանի նախագահ Ալիեւի՝ Բեռլին կատարած այցը՝ անդրադառնալով այդ երկրում մարդու իրավունքների եւ ազատությունների անմխիթար վիճակին:

Tageszeitung օրաթերթն իր այսօրվա համարում հրապարակել է երեկ Գերմանիայի վարչապետի նստավայրի դիմաց Ալիեւի ռեժիմի դեմ կազմակերպված բողոքի ակցիայի լուսանկարը, որին, ըստ թերթի, մասնակցում էին Ադրբեջանի եւ Բելառուսի ակտիվիստներ եւ լրագրողներ: Թերթը նշում է, որ Ադրբեջանի բանտերում շինծու մեղադրանքներով ներկայում առնվազն 90 քաղբանտարկյալ կա. մարդու իրավունքների պաշտպաններ, ընդդիմադիրներ, ընտրությունների դիտորդներ եւ լրագրողներ:

«Ինչպես փակ դռների ներսում, այնպես էլ հրապարակայնորեն, Մերկելը պետք է Ադրբեջանի նախագահից պահանջի դադարեցնել մարդու իրավունքների դեմ հարձակումները»,- պահանջում է Human Rights Watch կազմակերպության ներկայացուցիչ Հյու Վիլյամսոնը:

Tagesspiegel-ը նաեւ գրել է, որ քննարկված տնտեսական թեմաներից բացի, Գերմանիայի կանցլերն ադրբեջանցի հյուրին հիշեցրել է Եվրախորհրդին նրա անդամակցության եւ դրա հետեւանքով իրավական պետականության եւ ժողովրդավարության պահանջների նկատմամբ ստանձնած պարտավորությունների մասին:

Թերթի փոխանցմամբ, համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ գերմանացի լրագրողի հիշատակած ազատության սանդղակում 180 երկրներից Ադրբեջանի զբաղեցրած 160-րդ հորիզոնականի վերաբերյալ հարցին, թե ինչ է պատրաստվում Ալիեւն անել այդ իրավիճակը շտկելու ուղղությամբ, Ադրբեջանի նախագահի հնչեցրած պատասխանը՝ «բոլոր ազատությունները Ադրբեջանում երաշխավորված են եւ ինձ սատարում է բնակչության 90 տոկոսը», Գերմանիայի կանցլերը լսել է առանց դիմախաղի:

Հունվարի 20-ի ԳԴՀ Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս աշխատանքային խմբի պատգամավոր, ՔԴՄ անդամ Օլավ Քատինգըմ հանդիպելով Ադրբեջանի նախագահի հետ, լուսանկարվել է եւ հրապարակել իր Twitter-ում՝ վերնագրելով այսպես. «Նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ընթացքում նաեւ Ադրբեջանում մարդու իրավունքների թեման է արծարծվել»:

Մասնագիտությամբ իրավաբան պատգամավորի այս լուսանկարը քննադատության է արժանացել լրագրողների եւ իրավապաշտպանների կողմից: Այսպես, գերմանական հայտնի N-TV լրատվամիջոցի լրագրող Հուբերտում Վոլմերը պատասխանում է. «Մերկելի հետ մամուլի ասուլիսի ժամանակ Ալիեւը լավ հարց ստացավ եւ ծիծաղելի պատասխան տվեց»: Այնուհետեւ լրագրողը շարադրել է մամուլի ազատության ոտնահարումներին վերաբերող հարց ու դրան տրված «90 տոկոսն ինձ սատարում են» պատասխանն ամբողջությամբ: Իր հերթին, Amnesty International-ի գերմանացի ներկայացուցիչ Մաթիաս Վաշիկը Twitter-ում հավելել է. «Առնվազն այդ մարդու աղավաղված աշխարհահայացքի բացահայտումը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ