News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի՝ 2015-ին Հայաստանի համար 0 տոկոս տնտեսական աճի կանխատեսումը պարզ չէ, թե ինչի վրա է հիմնված: Այս մասին  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ Արտակ Մանուկյանը:

Նա նշեց, որ ՎԶԵԲ-ի կանխատեսումները կառուցված են լինում սցենարների վրա, սակայն ՀՀ-ի դեպքում պարզ չէ, թե ինչ սցենարներ, գործոններ են առկա: Տնտեսագետի խոսքով՝ միանշանակ է, որ մեր կառավարության կողմից հայտարարված 3-4 տոկոս տնտեսական աճը իրատեսական չէ, բայց միեւնույն ժամանակ այն 0 տոկոս էլ չի լինի: Արտակ Մանուկյանը նշեց, որ քանի որ պետք է հիմնվենք պետական վիճակագրության վրա, ուստի չենք ունենա 0  տոկոս տնտեսական աճ: Տնտեսագետը շեշտեց, որ վիճակագրության մեջ մանեւրելու տեղեր շատ կան, ոլորտներ կան, որտեղ պետությունը թվեր նկարելու փորձ ունի, ուստի տնտեսական աճը չի արձանագրվի 0 տոկոս: Նա իրատեսական է համարում 0,1-1 տոկոս տնտեսական աճը, ինչը պայմանավորված է պղնձի շուկայի համաշխարհային գներով, որոնք դոլարի արժեւորման պարագայում նվազել են: «Պարզ չի, թե ինչ է ՎԶԵԲ-ի կանխատեսման հիմքում, բայց մեր կառավարության կողմից հորջորջված տոկոսներին հասնելն էլ մեծ հրաշք է, եթե դա իրական լինի, ոչ թե նկարչություն: Առհասարակ, 2015թ համաշխարհային շուկայում լրջագույն մարտահրավերների տարի է»,-ասաց տնտեսագետը:

Նա չի կարծում, թե 0 տոկոս տնտեսական աճի կանխատեսման հիմքում ԵՏՄ անդամակցությունն է, քանի որ ՀՀ-ն ՌԴ-ից ունի 25-30 տոկոս կախվածություն եւ այնտեղ ինչ լինում է, որոշակի առումով լինում է նաեւ մեզ մոտ: Արտակ Մանուկյանի փոխանցմամբ՝ ՎԶԵԲ-ի հիմքում ընկած է ՀՀ-ի տնտեսական զարգացման մոդելը, որը հիմնված է հանքահումքային ռեսուրսների վրա:

Թե ինչ պետք է անի Կառավարությունը բացասական սցենարներից խուսափելու համար, Արտակ Մանուկյանն ասաց, որ Կառավարությունը պետք է ավելի պրոֆեսիոնալ եւ թափանցիկ լինի ագզաբնակչության հետ աշխատանքներում, օրինակ՝ երբ դրամը արժեզրկվում է, ասում էին՝ դա լավ է, հայրենական արտադրողների մրցունակությունը կավելանա, իսկ մեկ շաբաթ անց բոլոր միջոցները ներդնում էին, որ «այդ դրական երեւույթը» չզարգանա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
ՌԴ-ն կարող է նախազգուշացնել ԵԱՏՄ-ին առեւտրում սահմանափակումներ մտցնելու մասին. «Իզվեստիա»
ՌԴ իշխանությունները կարող են ԵԱՏՄ-ին զգուշացնել սահմանափակումների մասին...
Ռուսաստանում կարծում են, որ ՀՀ վարչապետի, ԱՄՆ պետքարտուղարի եւ ԵՀ նախագահի հանդիպումն ուղղված է Իրանի դեմ
Եռակողմ հանդիպումն ուղղված է Իրանի դեմ, կարծում են Ռուսաստանում...
Ամենաշատ