News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հնագետները պարզել են, որ համեմատաբար ոչ հեռավոր անցյալում (բրոնզե դար, 3100-7200 տարի առաջ) եվրոպացիների սննդակարգում ներառված է եղել շան, կատվի եւ փորսուղի միսը:

IPHES-ի գիտնականները Էլ-Միրադոր (Սիերա-դե-Ատապուերկա, Իսպանիա) քարանձավում հայտնաբերված այդ կենդանիների ոսկորների վրա մարդկային ատամների հետքեր են գտել: «Էլ-Միրադոր քարանձավում շներին անդամահատել են, միսն առանձնացրել ոսկորներից եւ եփել»,- նշել է հետազոտության հեղինակներից Պատրիցիա Մարթինը:

Ըստ Daily Mail-ի, չի բացառվում նաեւ, որ շներին սպանել են մորթու համար, իսկ կերել են միայն վայրի կատուներին եւ փորսուղներին, երբ ավելի խոշոր կենդանի որսալ չի հաջողվել:

Սիերա-դե-Ատապուերկան հայտնի հնագիտական վայր է Բուրգոս քաղաքի մերձակայքում, որը հետաքրքիր հնագիտական գտածոների պատճառով ընդգրկվել է Համաշխարհային ժառանգության ցուցակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ