News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Բրիտանական նկարչուհի Թրեյսի Էմինի՝ Exorcism of the Last Painting I Ever Made անվանումով ինստալյացիան Christie’s-ը հանել է աճուրդի: Մասնագետներն աշխատանքը գնահատել են 900 հազարից 1.2 մլն դոլար: Աճուրդը կայանալու է փետրվարի 11-ին:

Ինստալյացիան բաղկացած է 12 մեծ նկարներից, մարմնով նկարված յոթ կտավից եւ թղթի վրա արված եւս 79 փոքր նկարներից: Այն ներառում է նաեւ մահճակալ, որի վրա նկարչուհին քնել է այդ ստեղծագործությունների ուղղությամբ աշխատելիս, ինչպես նաեւ ռադիոընդունիչ, թերթեր, ամսագրեր եւ սպավառակներ:

Ըստ The Guardian-ի, 2014 թվականի հուլիսին Թրեյսի Էմինի մեկ այլ՝ «Իմ մահճակալը» արտ-նախագիծը Christie's-ի աճուրդում վաճառվել էր 4.3 միլիոն դոլարով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ