News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Թուրքական Radikal պարբերականի հայտնի սյունակագիր Ջենգիզ Չանդարն իր հերթական հրապարակման մեջ անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից ապրիլի 24-ը Չանաքալեի ճակատամարտի օր նշելու եւ վարչապետ Ահմեդ Դավութօղլուի՝ Դինքի սպանության հետ կապված հայերին ուղղված կոչին։

Թուրք սյունակագիրն իր խոսքը սկսել է. «Եթե Դավութօղլուն ցանկանում է, որ Դինքի մահվան տարելիցին իր հրապարակած ուղերձը անկեղծ ընկալվի, ապա Չանաքալեն նշենք ինչպես ամեն տարի՝ մարտի 18-ին եւ չփորձենք ստվերել ապրիլի 24-ը»։

Ջենգիզ Չանդարն այնուհետ մեջբերում է հայերին ուղղված Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հայտնի ուղերձից տողեր եւ շեշտում, որ իր հայտարարությունով Դավութօղլուն կրկին շարունակում է ժխտողականությունը, քանի որ իր տեքստում նշում է 1915-ի ցավերի մասին, սակայն միեւնույն ժամանակ հայտարարվում է, որ ապրիլի 24-ին Չանաքալեի ճակատարտի 100-ամյակ են նշելու։

«Դավութօղլուն Դինքի սպանության տարելիցի հետ կապված հայերին ուղղված  կոչում խոսում է «սկիզբ» դնելու մասին։ Լավ է, սակայն իրկանում լավ կլինի, որ արդեն սկսենք առերեսումը պատմության հետ։

Եւ դրա համար առաջին պայմանը, ինչպես Դավութօղլուն կոչում նշեց. «մեր ցանկությունը բարեկամությունն ու խաղաղությունն է», պետք է հրաժարվել ժխտողականությունից եւ արեւելյան խորամանկությունից»,-ամփոփել է Radikal-ի սյունակագիրը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ