News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երբեք չի կարելի ձեռքերը ծալած նստել եւ լսել ձեզ հասցված վիրավորանքները: Օհայոյի համալսարանի գիտնականների կարծիքով, ագրեսիային պատասխանը կօգնի խուսափել հոգեբանական խնդիրներից:

Առաջին հետազոտության ընթացքում մասնագետները մասնակիցներին խնդրել են գնահատել, թե որքան հաճախ են ղեկավարները ծաղրել նրանց կամ, ասենք, ասել, որ նրանց մտքերն ու զգացողությունները նշանակություն չունեն:

Հետազոտողները պարզել են, որ ագրեսիվ պահվածք ցուցաբերած ղեկավարներին նույն կերպ չպատասխանող աշխատակիցներն ավելի հաճախ են հոգեբանական խնդիրներ ունենում: Ըստ Meddaily-ի, նրանք ավելի քիչ են տրվել աշխատանքին եւ հավատարիմ չեն եղել գործատուին: Իսկ ղեկավարի ագրեսիային պատասխանող աշխատակիցները նման խնդիրներ չեն ունեցել:

Երկրորդ հետազոտության ընթացքում մասնագետներն առցանց-հարցում են անցկացրել, որին 371 մարդ է մասնակցել: Արդյունքները ցույց են տվել, որ ղեկավարի ագրեսիային պատասխանած աշխատակիցներն իրենց զոհի կարգավիճակում չեն զգացել: Նրանք գոհ են եղել իրենց աշխատանքից եւ հազվադեպ են դեպրեսիա ունեցել:

Տնօրենի հետ պայքարը կարող է վտանգավոր լինել կարիերայի համար: Սակայն հարցմանը մասնակցած աշխատակիցները չեն կարծում, որ իրենց գործողությունները վնասել են կարիերային:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ