News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Շատ բան է վկայում այն մասին, որ մեզ սպասում է դժվարին տնտեսական տարի։ Ոմանց կարծիքով՝ նույնիսկ ճգնաժամային։ Թեեւ, մյուս կողմից, որոշ մասնագետներ էլ պնդում են, թե ճգնաժամը առողջացնում է տնտեսությունը։
Եթե հայրենի շուկայի ամենակոփված մարտիկները յուրաժամանակ պետական աջակցություն չստանան, եւ դա ցուցաբերվի այն ջերմոցներին, որտեղ բարգավաճում է պայքարի անսովոր չինովնիկական բիզնեսը, ապա սպասվող փոթորկի (եթե այն, իհարկե, վրա հասնի) բարեբերությանն ապավինելը դժվար թե խելամտություն լինի։ Մեր առանց այդ էլ թույլ տնտեսությունը ճգնաժամից դուրս կգա ծվատված եւ մեծ կորուստներով։

Հնարավո՞ր է արդյոք ինչ-որ բան անել։ Այո։ Դատելով ամենից, դժվարին տնտեսական կացությունը կտեւի բնավ ոչ մեկ ամիս եւ նույնիսկ, բացառված չէ, մեկ-երկու տարի։ Ժամանակ կա գործն այնպես կազմակերպելու, որ կառավարության տրամադրության տակ գտնվող սուղ միջոցները ծառայեն իրենց նպատակին։
Հայտնի է նաեւ, թե ինչպես դա անել. օրինակ, բացառել կոռուպցիոն վտանգները ընդունված եւ արդեն գործող օրենքներից։
Մենք արդեն բազմիցս գրել ենք այն մասին, որ հայրենի կոռուպցիայի ամենավտանգավոր մասը հիմնվում է նորմատիվ ակտերում եւ օրենքներում տեղ գտած բազմաթիվ սողանցքերի վրա, որոնք թույլ են տալիս պաշտոնյային սեփական հայեցողությամբ տնօրինել ամեն տեսակի ակտիվները։

Հենց այդօրինակ սողանցքերի համակարգերն էլ հնարավորություն են ստեղծում ժողովրդի ծառաներին հափռել (լիովին կամ մասամբ) իրենց դուր եկած բիզնեսները։
Եթե այդ սողանցքերը փակվեն, ապա կոռուպցիոն համակարգը չի փլուզվի, բայց ավելի խոցելի կդառնա։

Կարեւոր է ընդգծել, որ օրենքներում այդօրինակ սողանցքերի որոնումն արդեն ոչ թե արվեստ է, այլ արհեստ։ Գոյություն ունեն ընդունվող փաստաթղթերի կոռումպածնությունը պարզելու փորձագիտական արդյունավետ մեթոդներ, եւ դրանք հաջողությամբ գործում են աշխարհի բազմաթիվ երկրներում, դրանցով աշխատելու իրավաբանների ուսուցանումը դրված է հոսքագծի։

Կարծում ենք, մեզանում նույնպես պետք է վերածել այդօրինակ փորձագիտությունը օրինաստեղծման պարտադիր փուլի եւ շատ արագ այդ մեթոդներով ստուգել ու շտկել գործող օրենքները»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ