News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ամերիկացին 40 տարի բանտում է անցկացրել չգործած հանցանքի համար։ 70-ամյա Ջոզեֆ Սլեջը Հյուսիսային Կարոլինայի բանտից ազատվել է այն բանից հետո, երբ դատավորների կոլեգիան որոշել է, որ նրան սխալմամբ են դատել Էլիզաբեթթաունի բնակչուհու եւ նրա դստեր սպանության համար։

Դատարանը հիմք է ընդունել ԴՆԹ-ի փորձագետի եզրակացությունը, ըստ որի՝ Սլեջի մեղավորությունն ապացուցող ոչ մի հետք չկա։ Բացի այդ, նախկին վկաներից մեկը հրաժարվել է իր ցուցմունքներից։
Հաղորդվում է, որ դատարանի որոշումն ընթերցելուց հետո Սլեջը մի պահ քարացել է, հետո գրկել փաստաբանին եւ իր ընտանիքի անդամներին, որոնք ներկա էին լսումներին։ Նա ասել է, որ անհամբեր սպասում է այն պահին, երբ կքնի իսկական մահճակալին, կլողա լողավազանում, հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով Associated Press-ը։

Ժոզեֆինա Դեւիսը եւ նրա դուստր Էյլինը իրենց տանը սպանված էին գտնվել այն բանից հետո, երբ Սլեջը փախել էր ուղղիչ գաղութից, որտեղ  գողության համար 4 տարվա պատիժն էր կրում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ