News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Charlie Hebdo ֆրանսիական երգիծաթերթի ղեկավարությունը որոշել է հունվարի 14-ին վաճառքի դուրս եկած համարը  հավելյալ տպաքանակով թողարկել: Համարի ընդհանուր տպաքանակը կաճի 7 մլն օրինակի, հայտնում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով  AFP-ն:

Ամսագրի առաջին էջում պատկերված է Մուհամեդ մարգարեն, որի ծաղրանկարները հարձակում էին հրահրել Charlie Hebdo-ի գլխավոր գրասենյակի վրա: Մարգարեն ընթերցողներին ներկայանում է տխուր, ճերմակ հանդերձներով՝ ձեռքին բռնած Je suis Charlie գրությամբ ցուցանակ: Մարգարեի գլխավերեւում մեկ այլ գրություն է՝ Tout est pardonne («Ամեն ինչ ներվել է»):

Համարի շուրջ իրարանցումը նախկինի պես պահպանվում է: Այժմ Փարիզի կրպակներում գրանցում են հաջորդ շաբաթվա համարը ձեռք բերել ցանկացողներին: Երգիծաթերթի սովորական տպաքանակը կազմում է 60 հազար օրինակ, սակայն այս անգամ հրատարակվել է 3 մլն օրինակ, իսկ ավելի ուշ որոշվել էր հավելյալ տպագրել եւս 2 մլն օրինակ՝ տպաքանակը հասցնելով մինչեւ 5 մլնի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ