Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հունվարի 23-ի լույս 24-ի գիշերը հակառակորդը շուրջ 250 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը, բարեբախտաբար, հայկական կողմը զոհեր եւ վիրավորներ չունի: Այս մասին NEWS.am-ին ասաց ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը:
«Հակառակորդը շփման գծի տարբեր ուղղություններով գիշերը խախտել է հրադադարի ռեժիմը: Արձակվել է ավելի քան 2500 կրակոց տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում 60մմ ականանետերից»,- ասաց Սենոր Հասրաթյանը: