News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ինդոնեզական փրկարարները հունվարի 24-ին սկսել են անցած տարվա դեկտեմբերին Ճավայի ծովում կործանված AirAsia ավիաընկերության ինքնաթիռի հիմնակմախքի բարձրացման աշխատանքները:

Այդ մասին AFP գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել են Սուրիյադի Սուպրիյադի փրկարարա-որոնողական գործողության ներակայացուցիչները:

Ինքնաթիռի հիմնակմախքի բարձրացման մասին որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ խորտակման վայրում աշխատող սուզանավորդները առաջին անգամ կարողացել են ընկնել օդանավի հիմնամասի ներս: Նաեւ հաղորդվում է, որ նախօրեին հայտնաբերվել են եւս մի քանի զոհվածների մարմիններ: Տվյալ պահին հայտնաբերված դիերի թիվը հասել է 69-ի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ավելի վաղ, փրկարարների աշխատանքները հետաձգվել էին վատ եղանակային պայմանների, ինչպես դեպի ինքնաթիռի հիմնական հատված տանող ճանապարհը արգելափակող մեծ քանակությամբ բեկորների պատճառով: Գտնված հատվածի բարձրացման համար կկիրառվի նույն տեխնոլոգիան, ինչ որ արդեն ցամաք դուրս բերված օդանավի հետեւամասի դեպքում՝ ջրի տակ փչվող պարկեր:

Դեկտեմբերի 28-ին ինդոնեզական Սուրաբայայից Սինգապուր չվերթն իրականացնող Airbus A320 օդանավը թռիչքից քիչ ժամանակ անց անհետացել է ռադարների տեսադաշտից՝ աղետի նախնական ազդանշան չտալով: Օդանավում եղած բոլոր 162 ուղեւորները զոհվել են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ջիբութիի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավ է շրջվել. առնվազն 16 մարդ զոհվել է, 28-ը՝ անհետ կորել
Ջիբութիում Եթովպիայի դեսպան Բերհանու Ցեգայեն հայտնել է, որ նավը Եմենից եթովպացի ներգաղթյալներ էր տեղափոխում...
Հաքերը կոտրել է չեխական լրատվամիջոցի կայքը և երկրի նախագահի դեմ մահափորձի մասին երկու կեղծ պատմություն հրապարակել
Denik N-ը և չեխական հեռուստաընկերությունը ևս հայտնել են կեղծ լուրերը, ըստ որի Պելեգրինիի դեմ դավադրությունը ծրագրել է Պրահայում ուկրաինացի դիվանագետը…
Գողը նաեւ թմրամոլ էր. Մուղնիում բնակարաններից մեկից գողացել էր լվացքի մեքենա եւ սառնարան
Ապրլիլի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում բնակարանային գողության...
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն. ՔԿ-ն մանրամասնում է
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը տուժողի և նրա որդու միջև ընտանեկան, անձնական հարցերի շուրջ ծագած տարաձայնությունները վեր են ածվել...
Մարոկկոյի մաֆիայի ղեկավարը, որը սպառնացել էր հոլանդական գահի ժառանգորդուհուն, փախել է Իսպանիայից
Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Ամենաշատ