News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանում այսօր՝ հունվարի 24-ին, վաղ առավոտյան ողբերգական ավտովթար է տեղի ունեցել, որի հետեւանքով մեկ մարդ մահացել է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ԼՂՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:

Նրանց փոխանցմամբ՝ «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը դեռեւս անհայտ պայմաններում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ գլորվելով՝ հայտնվել ձորում: Վթարի հետեւանքով, ըստ նախնական տեղեկությունների, մեկ հոգի մահացել է: Դեպքի հանգամանքները ճշտվում են:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են եղել վթարի ենթարկվածները»,- հայտնեցին ոստիկանությունից:

 

Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից էլ NEWS.am-ը տեղեկացավ, որ վթարի հետեւանքով մահացել է 19-ամյա Ա.Մ.-ն, իսկ տուժածներ 40-ամյա Ժ.Ղ.-ն եւ 41-ամյա և Գ.Մ.-ն տեղափոխվել են հիվանդանոց:

Փրկարարական աշխատանքների կատարման ժամանակ փրկարարներից մեկը ստացել է վնասվածք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Ամենաշատ