News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հունվարի 23-ին, ժամը 08.10-ին, ոստիկանության ծառայողները Երեւանի Անդրանիկի եւ Բաբաջանյան փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, Մալաթիայի բաժին բերման են ենթարկվել 1989 թ. ծնված Մխիթար Պ.-ին եւ 1985 թ. ծնված Լիպարիտ Ս.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նրանք իրենց ընկերոջ` 1983 թ. ծնված Արշակ Մ.-ի հետ հունվարի 22-ին, ժամը 03.00-ին, ԼՂՀ Շահումյանի շրջանի Դադիվանք գյուղում գտնվող խանութի դուռը բացելով՝ գողացել են կենցաղային եւ պարենային տարբեր տեսակի ապրանքներ:

Մխիթար Պ.-ն եւ Լիպարիտ Ս.-ն տվել են խոստովանական բացատրություններ:

Գողոնը մասամբ հայտնաբերվել է:

Վնասի չափը պարզվում է:

Մխիթար Պ.-ն եւ Լիպարիտ Ս.-ն հանձնվել են ԼՂՀ ոստիկանության ծառայողներին:

Պարզվել է, որ Արշակ Մ.-ն գողություն կատարելու համար բերման է ենթարկվել ոստիկանության Արտաշատի բաժին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Ամենաշատ