News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, որը հունվարի 25-27 –ին պետական այցով կմեկնի Հնդկաստան, չեղյալ է հայտարարել Ագրա քաղաք կատարելիք այցը, որտեղ գտնվում է հայտնի Թաջ Մահալ  դամբարանը։

«Արտգործնախարարությունն առավոտյան տեղեկացրեց, որ Օբաման Ագրա չի այցելի», - Ագրա քաղաքի իշխանությունների ներկայացուցիչ Զոհաիր Բին Սաղիրի  խոսքերն է փոխանցում ՏԱՍՍ-ը։ Այցի չեղարկման պատճառները չեն հստակեցվում։

Բարաք Օբաման Հնդկաստանի մայրաքաղաք կժամանի հունվարի 25-ի առավոտյան եւ կհանդիպի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ի նախագահի այցի կապակցությամբ անվտանգության ուժեղացված միջոցառումներ են ձեռնարկվել, ընդհուպ՝ բջջային կապի անջատում, քանի որ հայտնի է դարձել, որ Օբամայի այցին պատրաստվում են նաեւ ահաբեկչական կազմակերպությունները։

Նախօրեին Times of India-ն, վայակոչելով պաշտոնական անձանց, հայտնել էր, որ Օբամայի Ագրա այցի ընթացքում Թաջ Մահալի մոտակա շրջաններում բջջային կապն անհասանելի կլինի երեք ժամ ։

Ամերիկյան կողմը արբանյակային լուսանկարների միջոցով 8 երթուղի է նախանշել, որոնցով Օբաման կարող է լքել միջոցառումը արտակարգ իրավիճակի դեպքում։  Բացի այդ, երթուղու երկայնքով գտնվող շինություններում ամերիկացի զինծառայողներ կլինեն, որոնք բնակիչներին կարգելեն անգամ պատուհան բացել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ