Հունվարի 23-ին, ժամը 19.20-ին, Սոչի-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի սահմանապահ գոտուց ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին բերման է ենթարկվել 1970 թ. ծնված Արթուր Ֆ.-ն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա 2014 թ. հունիսի 6-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով):
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: