News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Samsung ընկերությունը իր նոր սարքերում Snapdragon 810 պրոցեսորներ չի օգտագործի, փոխարենը սեփական Exynos արտադրանքը կօգտագործի, հայտնում է Bloomberg-ը։

Պարբերականը նշում է, որ հարավկորեական ընկերության ղեկավարությունում դժգոհ են ամերիկյան Qualcomm-ի արտադրության Snapdragon 810 պրոցեսորներից։ Նշվում է, որ դրանք խիստ տաքանում են աշխատելիս։

Samsung Galaxy S6 նոր ֆլագմանը կցուցադրվի Բարսելոնայի Mobile World Congress ցուցահանդեսում, որը կանցկացվի այս տարվա մարտի 2-ից 5-ը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նոր սմարթֆոնը կունենա 5,1 մատնաչափ էկրան՝  Quad HD (577 dpi) թողունակությամբ, 20 մեգապիքսելանոց հիմնական տեսախցիկ՝ կարգավորիչով, եւ 5 մեգապիքսելանոց  դիմային տեսախցիկ։

Բացի այդ, 10 րոպեում սարքը կարելի է լիցքավորել 4 ժամվա համար, այդ թվում՝անլար լիցքավորմամբ։ Գաջետի կաղապարը կլինի ապակուց եւ մետաղից, էկրանը կունենա Gorilla Glass 4 նոր պաշտպանվածություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Ամենաշատ