News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը զգալի կրճատումներով մեջբերում է կանադական «CBC» հեռուտառադիոընկերության կայքում հրապարակված լրագրողուհի Նիլ Քյոքսալի հոդվածը.

«Իսլամական պետություն», սիրիացի փախստականներ, քրդական հուզումներ. այս ամենը կարող է մեծ դեր խաղալ այս տարում: Թուրքիայի անցյալը ու հնարավոր է նաեւ, ապագան կարծեք թե կրկին պայքարի մեջ են: Այս շաբաթ Ստամբուլում եւ Անկարայում ժողովներ են տեղի ունեցել, որոնց ցույց են տալիս՝ ինչպիսին կլինի Թուրքիան 2015թ. եւ դա ինչ նշանակություն կարող է ունենալ:

Երկուշաբթի երկրի մայրաքաղաքում Ռեջեփ Թաիփ Էրդողանը արեց այն, ինչ Թուրքիայի նախագահը չէր արել 15 տարիների ընթացքում: Նա 8,5 ժամ տեւած հանդիպում է անցկացրել կառավարության աշխատակազմի հետ: Դա մեծ նորություն է, քանի որ ընդունված է, որ նախարարների հետ հանդիպում է վարչապետը, այլ ոչ թե նախագահը, ով իրականում հանդիսակարգային դեր է կատարում:

Հավաստիացումներ են հնչել այն մասին, որ Էրդողանի մոտ այն սովորություն չի դառնա: Սակայն դա ասացեք նրանց, ովքեր զգուշանում են, որ նախագահը կխստացնի իր իշխանությունը: Արդարություն եւ զարգացում կուսակցությունը այն ներառում է «Նոր Թուրքիա» կարգախոսի ներքո: Քննադատներին, սակայն, դա չի համոզում:

Նրանք մատնանշում են լրատվամիջոցների ներկայիս գրաքննությանը՝ որպես Էրդողանի ղեկավարման օրինակ: Միայն այս շաբաթ Էրդողանի կուսակցության անդամները ներկայացրել են նոր օրինագիծ, որը ընդունման դեպքում կառավարությանը թույլ կտա փակել ցանկացած կայք՝ «հասարակական կարգի պահպանման» նպատակով: Նրանք մտահոգված են, որ Էրդողանի տեսլականը չափազանց շատ է հիշեցնում Թուրքիայի օսմանյան անցյալը՝ նվաճումների, կայսրության եւ միակ առաջնորդի կառավարման ժամանակները:

Այդ անցյալի մի մասը այս շաբաթ կրկին արձագանք ստացավ Ստամբուլի փողոցներում, որտեղ հազարավոր մարդիկ հավաքվել էին՝ հիշելու Հրանտ Դինքին: Այն դեպքում, երբ Դինքի համար ցավողները նրա մահվան 8-րդ տարելիցին նվիրված երթ էին կազմակերպել, իշխանությունները հայտարարել էին Տրապիզոնի ոստիկանության հետախուզության նախկին պետի կալանավորման մասին, ով իշխանական այլ մարմինների հետ միասին, ենթադրաբար արհամարհել է խմբագրի նկատմամբ անխուսափելի սպառնալիքի ապացույցները: 

Սակայն կալանավորումները բավարար չեն Թուրքիայի հայերի համար, ովքեր պատասխաններ են պահանջում ոչ միայն Դինքի սպանության, այլ նաեւ հարյուր տարի առաջ զոհվածների համար: Այս տարի լրանում է 1915թ. Թուրքիայի հայերի սպանությունների 100-ամյա տարելիցը:

Թուրքիան գտնվում է մի տարածաշրջանում, որը ներկայումս անկայուն է ավելի քան երբեք: Այս տարի պարզ կլինի, թե ինչ չափով երկիրը կհաղթահարի ներքին խնդիրները, ինչպես կհավասարակշռի դրանք՝ ծրագրելով իր ապագան եւ միեւնույն ժամանակ ուշադրություն հրավիրելով իր անցյալին: Դրանից կարող է կախված լինել ողջ տարածաշրջանի անվտանգությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը...
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ շարունակում է պանթյուրքական օրակարգը Կովկասում. Լեմկինի ինստիտուտ
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը...
Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական...
Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ...
Թուրքական դատարանը «Հայոց ցեղասպանություն» արտահայատությունը խոսքի ազատության մեջ է դիտարկել
Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախկին նախագահի եւ անդամների կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության տարելիցի նվիրված հիշատակի միջոցառմանը...
Կիպրոսի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Այնուհետև նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ...
Ամենաշատ