News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Կալիֆորնիայի միջնակարգ դպրոցների լիգան Սան Ֆրանցիսկոյի հայկական «Կռուզյան-Զաքարյան-Վասպուրական» դպրոցի տնօրեն Գրեյս Անտոնյանին պարգեւատվել է «տարվա մանկավարժ» մրցանակով՝ ուսուցման գործին նվիրվածության համար, գրում է «Asbarez»-ը։

Այս մրցանակն ամենամյա շնորհվում է Կալիֆորնիայի տարբեր շրջանները ներկայացնող մասնագետների, որոնք կրթական բնագավառում ցուցաբերում են անգերազանցելի հմտություններ եւ նշանակալի ջանքեր են գործադրում միջնակարգ դպրոցներում կրթական բարեփոխման տարրերի իրագործման համար;

 «Տարվա մանկավարժ» մրցանակը հարգանքի դրսեւորում է ուսուցչի մասնագիտության հանդեպ եւ ճանաչում էգերազանցությունը կրթական ոլորտում։ Այս մանկավարժները անում են առավելագույնը, որպեսզի երեխաները հաջողությունների հասնեն։ Նրանք ճանաչողության բերկրանքն են բերում դպրոցներ եւ դասարաններ»,– ասել է Կալիֆորնիայի միջնակարգ դպրոցների լիգայի գործադիր տնօրեն Փիթեր Մերֆին։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ