News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Երեւանի «Էրեբունու» նախկին շուկայի տարածքում հունվարի 17-ին տեղի ունեցած փլուզուման հետեւանքով վնասներ կրած խանութների սեփականատերերը փոխհատուցում են ստացել: Այս  մասին այսօր՝ հունվարի 24-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց տարածքի խանութներից մեկի վարձակալ Գագիկ Հարությունյանը` նշելով, որ իր տեղեկություններով փոխհատուցել են նաեւ մյուս կրպակատերերին:

«Ոմն Լյովա անունով մեկը, որը ներկայացել է որպես շուկայի տարածքի տնօրեն, փոխհատուցել է իմ կրած վնասը: 300 հազար դրամ էր, ամբողջը փոխհատուցել են»,- ասաց Գագիկ Հարությունյանը:

Գագիկ Հարությունյանը մյուս կրպակատերերի պես մտադիր է խանութ վարձակալել մեկ այլ տարածքում: Նախկին՝ փլուզման վայրում, որտեղ խանութներն էին, այժմ շինարարական աշխատանքներ են իրականացվում: Տարածքի հսկիչը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ այնտեղ պատրաստվում են «Երեւան Սիթի» կառուցել:

«Մի քանի տասնյակ կամազներ եկան, հող լցրին տարածքում: Աշխատանքներն առայժմ չեն շարունակվում: Մի որոշ ժամանակ հետո կրկին կսկսվեն»,- ասաց Գագիկ Հակոբյանը:

Հիշեցնենք, որ  հունվարի 17-ին՝ «Էրեբունու» նախկին շուկայի տարածքում փլվածք էր տեղի ունեցել, ինչի հետեւանքով Էրեբունու փողոցի երկայնքով կառուցված խանութներից 5-ը քանդվել եւ սահել են փոսը (մոտ 15 մ): Խանութների աշխատողները NEWS.am-ի հետ զրույցում ասել էին, որ իրենք նախազգուշացվել էին եւ մի քանի օր առաջ գույքի մի մասը հանել խանութներից: Սեփականատերերի մի մասը նշել էին, որ իրենք դեռ ամիսներ առաջ վաճառել են իրենց տարածքները անհատի, որի անունը չէին նշել։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ