News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Եվրասիական միությանն անդամակցումը բնավ չի բացառում Հայաստանում իրավական բարեփոխումների հնարավորությունը։ Այս մասին հունվարի 24-ին հայտարարել է ՀՅԴ-ական պատգամավոր, տնտեսագետ Արծվիկ Մինասյանը Հայաստանի եվրասիական ինտեգրման հեռանկարների քննարկման ժամանակ։

«Ոչ Նազարբաեւը, ոչ Լուկաշենկոն, ոչ Պուտինը չեն կարող մեզ արգելել բարձրացնել մասնավոր սեփականության պաշտպանվածությունը եւ դրանով Հայաստանը գրավիչ դարձնել արտասահմանյան ներդրումների համար։  Այստեղ արդեն հարցը ԵՏՄ այլ ղեկավարներին չի վերաբերում, այլ մեր ղեկավար օղակներին»,- հատարարել է Մինասյանը;

Ի պատասխան հարցին, թե ԵՏՄ մտնելուց հետո չի կրճատվի Հայաստան ներդրումների հոսքը, Մինասյանը նկատել է, որ ներդրողների որոշումը կախված է առաջին հերթին  երկրի ներսում օրինականության մակարդակից։

Երբ 2013թ. Հայաստանը օրակարգում չէր ներառել Մաքսային միություն մտնելը եւ եվրաասոցացման բանակցություններ էր վարում, հետո էլ բարձր վարկանիշով եվրապարտատոմսեր թողարկեց, ներդրումային ակտիվության նշանակալի պոռթկում չզգացվեց։

«Այդ պատճառով միայն ինտեգրման վեկտորով ներդրումները պայմանավորելը ճիշտ չէ։ Կարեւորն այն է, թե ինչպես են երկրում պահպանվում օրենքները»,- ընդգծել է Մինասյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
ՌԴ-ն կարող է նախազգուշացնել ԵԱՏՄ-ին առեւտրում սահմանափակումներ մտցնելու մասին. «Իզվեստիա»
ՌԴ իշխանությունները կարող են ԵԱՏՄ-ին զգուշացնել սահմանափակումների մասին...
Ամենաշատ