News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սեւանա լճին սպառնում է սնդիկով աղտոտում: Սնդիկի արմատական երեւակումները հայտնաբերվել են Սեւանա լիճ թափվող Մասրիկ գետի վերին հոսանքների ավազանում` Սոնա աղբյուրի եւ Վերին Շորժայի տարածքներում,  դեռ 1974-1978թթ: Նույն տարածքում հայտնաբերված է նաեւ ոսկի:

«Էկոլուրի» փոխանցմամբ, ներկայումս Մասրիկ գետի վերին հոսանքներում ոսկու որոնման թույլտվություն է ստացել «Ալլուվիալ Գոլդ Մայնինգ» ՓԲԸ-ն, եւ ոսկու որոնման թույլտվություն ստանալու գործընթաց է անցնում «Ինթերնեյշնլ Գոլդ» ընկերությունը:

«Ալլուվիալ Գոլդ Մայնինգ» ընկերությունը հետախուզման աշխատանքներ է իրականացնելու Վերին Շորժա համայնքի 81.8 հա տարածքում: «Ինթերնեյշնլ Գոլդ» ընկերությունը որոնման աշխատանքներ է իրականացնելու Ակունք համայնքի 695 հա վարչական տարածքում: Կանխատեսլի է, որ որոնողահետախուզական աշխատանքների պատճառով տարածքների խախտումը կհանգեցնի սնդիկի արտահոսքի Մասրիկ գետի ավազան:

Հիշեցնենք, որ սնդիկը համարվում է խիստ վտանգավոր քիմիական նյութ: Այն տոքսիկ ազդեցություն է ունենում նյարդային, մարսողական եւ իմունային համակարգերի վրա, թոքերի, երիկամների, մաշկի եւ աչքերի վրա: Հատկապես լուրջ խնդիրներ են առաջանում հղի կանանց շրջանում, քանի որ սնդիկը վտանգ է ներկայացնում պտղի ներարգանդային եւ մանկան կյանքի վաղ փուլերում զարգացման համար:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

Տպել
Ամենաշատ