News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եվրասիական միությունում Հայաստանը կարող է եւ պետք է իրացնի իր ներուժը, որը միշտ ունեցել է ժողովուրդը: Այդ մասին այսօր՝ հունվարի 24-ին, Հայաստանի եվրասիական ինտեգրման հեռանկարներին նվիրված քննարկումների ժամանակ հայտարարել է «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանը:

Ալավերդյանը նշել է, որ ԵՏՄ-ի՝ որպես նոր ուժային բեւեռի ձեւավորումը լիովին բացատրելի է. կյանքը ցույց է տալիս, որ միաբեւեռ աշխարհը, անկայունությունից բացի, աշխարհին ոչինչ չի տալիս: «Ամենուր, որտեղ մտնում են Միացյալ Նահանգները, միայն անկարգություն է ստեղծվում: Խաղաղության, բարեկեցության բարձրացման մասին ոչ մի տեղ խոսք չի կարող լինել: Ինչ վերաբերում է մեր ընտրությանը, ապա մենք ունենք եւ դեռ երկար ժամանակ կունանանք ներուժ, որն այժմ պարզապես պարտավոր ենք առավելագույն արդյունավետությամբ իրացնել», - հավելել է Ալավերդյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ