News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իրանն այլ երկրների հետ հաշվարկներում հրաժարվել է ամերիկյան դոլարի կիրառումից: Այս մասին ասված է այդ երկրի Կենտրոնական բանկի հայտարարությունում:

Իրանի ԿԲ տնօրենի տեղակալ Գոլյամ Ալի Կամյաբի խոսքով, այսուհետ այլ երկրների հետ պայմանագրեր կնքելիս Իրանն ուրիշ արժույթներ կօգտագործի, մասնավորապես, յուան, եվրո, թուրքական լիրա, ռուսական ռուբլի եւ հարավկորեական վոն:

Ըստ ՏԱՍՍ գործակալության, Գոլյամ Ալի Կամյաբը նշել է, որ երկրի իշխանությունները դիտարկում են նաեւ արժույթներ օգտագործելու հնարավորությունը:

2014 թվականի սեպտեմբերին հայտնի դարձավ, որ Ռուսաստանն ու Չինաստանն առաջիկայում ծրագրում են փոխադարձ հաշվարկներում մասամբ հրաժարվել դոլարից: Սակայն հիմնական բարդությունն այն է, որ յուանն առայժմ ազատորեն չի փոխանակվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ