News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Այս հանգստյան օրերին Մեծ Բրիտանիայում արտասովոր մրցույթ է անցկացվում: Ավելի քան 3 հազար դեկորատիվ ճագարներ մասնակցում են, այսպես կոչված, Ճագարային օլիմպիադային:

Իրենց սիրելի կենդանիների նախապատրաստմանը բրիտանացիները լրջորեն են վերաբերվում. ճագարներն իսկական մարզիկների նման են պատրաստվում: Որոշ կենդանիներ մրցույթին առաջին անգամ չէ, որ մասնակցում են: Օրինակ, Շվեդիայից Միկրոն արդեն երկու ոսկե մեդալ ունի:

Ըստ Mirror-ի, դեկորատիվ ճագարների մրցումներ առաջին անգամ Մեծ Բրիտանիայում անցկացվել են 2011 թվականին: «Օլիմպիադան» հրաշալի լրացրել է կրծողների ավանդական մրցույթներին, որոնք 1921 թվականից անցկացվում են անգլիական Բուրգես Հիլ քաղաքում եւ մեծ ճանաչում ունեն բրիտանացիների շրջանում: Այդ մրցույթներին մասնակցում են դեկորատիվ առնետներ, դաշտամկներ եւ ծովախոզուկներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ