Մարոկկոյի հյուսիսում գտնվող իսպանական Սեուտա անկլավում ահաբեկչություններ պատրաստող 4 զինված իսլամիստ է կալանավորվել:
Ոստիկանության տվյալներով՝ հանցագործները ահաբեկչություններ են պատրաստել: Նրանցից առգրավվել են հրազեն եւ ռազմական համազգեստ, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:
Հունվարի 7-ին Սաիդ եւ Շերիֆ Քուաշի եղբայրները հարձակվել են ֆրանսիական երգիծական Charli Hebdo շաբաթաթերթի վրա, ինչի արդյունքում 12 մարդ է զոհվել: Ավելի ուշ, նրանց հանցակից Ամեդի Կուլիբալին փարիզյան խանութում պատանդ վերցված եւս 4 մարդ է սպանել: Բոլոր երեք ահաբեկիչները ոչնչացվել են: