AirAsia ավիաընկերության՝ անցյալ տարեվերջին Ճավայի ծովում կործանված ինքնաթիռի բարձրացման գործողությունն անհաջողությամբ է պսակվել:
Հունվարի 24-ին ինդոնեզական փրկարարները սկսել են կործանված ինքնաթիռի թափքը ծովից դուրս բերելու գործողությունը, որտեղ, փորձագետների կարծիքով, պետք է լինեն զոհված ուղեւորների մեծ մասի մարմինները:
Գործողությունը սկսելու մասին որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ կործանման վայրում աշխատող ջրասուզորդներն առաջին անգամ կարողացել են մտնել օդանավի հիմնական հատված:
Փրկարարներին հաջողվել է ինքնաթիռի թափքը բարձրացնել ջրի մակերեւույթից 7 մետր, սակայն օդային պարկերից մեկը պատռվել է, եւ օդանավի բարձրացվող հատվածը նորից ջուրն է ընկել:
Այլ տվյալների համաձայն, գործողությունն անհաջողության է մատնվել օդային պարկն ինքնաթիռին կապող գոտու պատռվելու պատճառով:
Ըստ AP-ի, ջրի մակերեսին, այնուամենայնիվ, զոհված ուղեւորների որոշ անձնական իրեր են մնացել, ինչպես նաեւ մի քանի բազկաթոռ եւ ծալովի սեղան: