Հայաստանի զինված ուժերի կազմավորման 23-րդ տարեդարձի կապակցությամբ հունվարի 25-ին` ժամը 11.00-ին, Հայոց բանակին նվիրված Սուրբ պատարագ կմատուցվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:
ՀՀ զինված ուժերին նվիրված գոհաբանական մաղթանք կմատուցվի ՀՀ ԶՈՒ զորամասերին մերձակա եկեղեցիներում և զորամասերի մատուռներում: