News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ամերիկյան «ՄըքԴոնալդս» ընկերության 2014 թվականի գործունեության արդյունքները, 2013-ի համեմատ, նվազել են: Ընկերության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն, վաճառքը կրճատվել է: Վերջին անգամ արագ սննդի համաշխարհային առաջատարի տարեկան վաճառքն անկում է ապրել 2002 թվականին:

2014 թվականի արդյունքներով, «ՄըքԴոնալդս»-ի գլոբալ վաճառքը, 2013-ի համեմատ, 1%-ով անկում է գրանցել: Ընկերության ընդհանուր շահույթը նվազել է 2%-ով՝ կազմելով 27.4 մլրդ դոլար: Ընդ որում, զուտ եկամուտը նվազել է 15%-ով՝ մինչեւ 4.76 մլրդ դոլարի չափով: Արդյունքում, ընկերության արժեթղթերը մեկ տարվա ընթացքում 3.4%-ով արժեզրկվել են:

Ընկերության գործունեության արդյունքների վրա բացասաբար են ազդել մի շարք գործոններ, որոնցից մեկն էլ, ըստ Lenta.ru-ի, ցանցի ռուսական մասնաճյուղերի աշխատանքի նկատմամբ վերահսկող մարմինների մեծ ուշադրությունն է:

Արագ սննդի «ՄըքԴոնալդս» ցանցը 35 հազար հաստատություն ունի 118 երկրներում: Ռեստորանների թվով այն զիջում է միայն ամերիկյան մեկ այլ ընկերության՝ Subway-ին:

«ՄըքԴոնալդս»-ն օրական 70 մլն մարդու է սպասարկում: Ռուսական ցանցում 462 ռեստորան է ներառված, որոնք օրական սպասարկում են ավելի քան 1 մլն մարդու երկրի շուրջ 100 քաղաքներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ