News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ՀՅԴ Գերագույն մարմինը հերքել է լրատվամիջոցներով տարածված տեղեկությունը, թե ՀՅԴ Լոռու մարզի Սպիտակի կոմիտեի եւ կոմիտեության անդամները դուրս են եկել կուսակցությունից եւ միացել Հիմնադիր խորհրդարանին։ ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, Լոռու մարզի պատասխանատու Հովհաննես Թադեւոսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարությունը որակեց որպես սադրանք կուսակցության դեմ։

«Սպիտակում ՀՅԴ կոմիտե գոյություն չունի։ Իսկ հայտարարության տակ իբր ստորագրած անձանցից մեկի հետ խոսեցի, եւ նա հայտնեց, թե որեւէ հայտարարության տակ չի ստորագրել»,- ասաց Թադեւոսյանը։  

Նշենք, որ ավելի վաղ հայտարարություն էր տարածվել ՀՅԴ Լոռու մարզի Սպիտակի կոմիտեի եւ կոմիտեության անդամների անունից, որոնք, իբր, հայտարարություն էին տարածել եւ խորը ափսոսանքով փաստել էին, որ Հայ հեղափոխական դաշնակցությունն ամբողջությամբ շեղվել է իր առաքելությունից եւ վերածվել ապազգային ու անգործունակ կառույցի:

Տպել
Ամենաշատ