News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հունաստանում այսօր՝ հունվարի 25-ին, տեղի ժամանակով առավոտյան 07.00-ին սկսվել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Քվեարկության իրավունք ունի մոտ 9,909 մլն քաղաքացի: Նրանք պետք է 4 տարով ընտրեն միապալատ խորհրդարանի 400 անդամներին: Ընտրություններին մասնակցում են 18 կուսակցություններ եւ 4 ընտրական միավորումներ, հաղոչդում է ՏԱՍՍ-ը:

Շատ քչերն են կասկածում, որ այս ընտրություններում կհաղթի հիմնական ընդդիմադիր կուսակցությունը՝ Արմատական ձախ ուժերի կոալիցիան (ՍԻՐԻԶԱ), որը վերջին հարցումների համաձայն, 6-10 տոկոսով ավելի բարձր վարկանիշ ունի, քան իշխող աջ կենտրոնամետ «Նոր դեմոկրատիա» կուսակցությունը, որը գլխավորում է երկրի վարչապետ Անդոնիս Սամարասը:

Վերջինս, սակայն, նշում է, որ հույների 14 տոկոսն ընտրություններից առաջ չէին կողմնորոշվել, թե ում են տալու իրենց քվեն: Սամարասի կարծիքով, հենց այդ մարդիկ էլ կքվեարկեն իրենց կուսակցության օգտին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ